Բայրամով․ ՀՀ սահմանադրության մեջ դեռևս Ադրբեջանի դեմ դրույթներ կան՝ ակնկալում ենք, որ քայլեր կձեռնարկվեն![]() 8 հուլիսի 2024 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքին, հայտարարել է, թե «ՀՀ Սահմանադրության մեջ դեռևս դրույթներ կան Ադրբեջանի դեմ»։ «Հունիսի վերջին Ադրբեջանը հայկական կողմին իր առաջարկներն է ուղարկել խաղաղության օրակարգի շուրջ։ Սակայն, Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս Ադրբեջանի դեմ դրույթներ կան։ Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ»,–ասել է նա, գրում է Haqqin.az-ը։ Բայրամովն ասել է նաև, թե Ադրբեջանի դիրքորոշումը խաղաղության օրակարգի շուրջ «շատ հստակ է շարադրված»։ «Ադրբեջանն է դրա հեղինակը։ 44–օրյա պատերամից հետո Ադրբեջանի նախագահը հանդես եկավ ելույթով և խաղաղության օրակարգ առաջարկեց Հայաստանին»,–ասել է նա։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |