Բայրամովը ևս մեկնել է Վաշինգտոն՝ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի հարակից միջոցառումներին![]() 9 հուլիսի 2024 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարակիից միջոցառումներին։ Բայրամովը նաև երկկողմ հանդիպումներ կունենա, գրում է APA-ն։ Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հուլիսի 8–ին Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասել էր, որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում հուլիսի 9-11–ը։ Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |