Ֆրանչայզինգ. Բիզնեսի ընդլայնման նոր հնարավորություններ![]() 15 հուլիսի 2024 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ակբա Բիզնես ակումբի շրջանակում գործարար համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին բիզնեսի համար կարևոր թեմայի՝ ֆրանչայզինգի առավելությունների, ոլորտում առկա ռիսկերի և զրոյից ֆրանշիզա ստեղծելու առանցքային հարցերի շուրջ զրուցելու։ Ակբա Բիզնես ակումբը հանդիպումը նախաձեռնել է Հայաստանի ֆրանչայզինգի ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Նպատակը՝ գործարարներին ֆրանչայզինգի ներկայացումն է, որը հնարավորություն է տալիս ռիսկերի համակողմանի գնահատմամբ տեղայնացնել պատրաստի բիզնես մոդելներ՝ ընդլայնելով սեփականը միջազգային շուկայում: Ակբա Բիզնես ակումբի միջոցառման հյուրը ֆրանչայզինգի միջազգային փորձագետ, ՀՀ ֆրանչայզինգի ասոցիացիայի խորհրդի անդամ Վիկտոր Լյաշևսկին էր, ով իր մասնագիտական 15 տարիների ընթացքում ավելի քան 200 ֆրանչայզինգային նախագիծ է իրականացրել։ «Հայկական շուկան սուպեր աճի շրջանում է և առաջիկա տարիներին կշարունակվի այդպես մնալ։ Գործարարները, հասկանալով շուկայի հեռանկարները, կարող են ավելի խելամիտ մոտենալ ֆրանշիզային և ստեղծեն մոդելներ, որոնք երկարաժամկետ, կայուն զարգացում կունենան»,- նշել է ֆրանչայզինգի միջազգային փորձագետ, ՀՀ ֆրանչայզինգի ասոցիացիայի խորհրդի անդամ Վիկտոր Լյաշևսկին: «Ֆրանչայզինգը հնարավորություն է տալիս արդեն գործող բիզնեսն ընդլայնել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ինչպես նաև կայացած ու գործող բիզնեսներին դիվերսիֆիկացնել իրենց գործունեությունը՝ զսպելով ռիսկերը և ստանալով աջակցություն բիզնեսի զարգացման հարցում»,- նշել է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների թիմի ղեկավար Արմինե Թումանյանը։ «Ակբա Բիզնես ակումբը շատ կարևոր աշխատանք է կատարում, այն միաձուլում է հայկական գործարար համայնքը ու համագործակցում տարբեր ընկերությունների, ասոցիացիաների հետ, որոնք, արդյունքում, տալիս են սիներգիայի էֆեկտ, ինչն անչափ կարևոր է»,- նշել է ՀՀ-ում ֆրանչայզինգի ասոցիացիայի նախագահ Արթուր Վարդանյանը։ Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնել է այս ձևաչափով բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը ու դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։ Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |