Evocabank-ը մասնակցել է OPEC Fund Development Forum 2024-ին![]() 15 հուլիսի 2024 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Վիեննայում տեղի է ունեցել Driving Resilience & Equity կոնֆերանսը, որին մասնակցել է նաև Evocabank-ը: OPEC Fund Development Forum 2024-ին Բանկի ներկայացուցիչները ծանոթացել են ոլորտի վերջին նորություններին ու թրենդերին, քննարկել երկրում կայուն զարգացման ու տնտեսական աճի միտումները, ձեռք բերել նոր համագործակցությունների նախնական պայմանավորվածություններ: Ֆորումի ընթացքում թիմը կիսվել է իր գաղափարներով՝ միաժամանակ ուսումնասիրելով ոլորտի մասնագետների մեծ փորձը։ Կոնֆերանսին ներկա էրEvocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։ Նա նշել է, որ OPEC Fund Development Forum 2024-ը դարձել է միջազգային նոր համագործակցությունների սկիզբ՝ Բանկի համար ստեղծելով ոլորտում ընդլայնման նոր հնարավորություններ։ Կարեն Եղիազարյանը նաև շնորհակալություն է հայտնել Բանկի գործընկերներ Khalid Khadduri-ին և Oladipo Ajike-ին՝ անգնահատելի աջակցության ու համագործակցության համար, ինչպես նաև բոլոր կազմակերպիչներին՝ բովանդակալից ու արդյունավետ միջոցառման համար։ OPEC Fund Development Forum 2024-ը անենամյա միջոցառում է, որը միավորում է համաշխարհային առաջատար էքսպերտներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, ներդրողներին և ոլորտի առաջնորդներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |