ՀՀ-ն իր զորակցությունն է հայտնել Կիպրոսին՝ հիմնախնդրի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում![]() 20 հուլիսի 2024 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակի առթիվ` իր զորակցությունն ու համերաշխությունը հայտնելով Կիպրոսի Հանրապետությանը։ «Այս տարի լրանում է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։ Այսօր Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն սատարելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։ Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ դիմակայելու այս մարտահրավերներին»,-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կղզու թուրքաբնակ հատված այցի ժամանակ ասել է, թե Կիպրոսի խնդիրը հնարավոր է լուծել «միայն երկու անկախ պետությունների ձևավորման միջոցով»։ Հյուսիսային Կիպրոսում թուրքական բանակի ներխուժման 50-ամյակին նվիրված տոնակատարություններ են կազմակերպվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |