Էստոնիան պատմական է որակել ԵՄ որոշումները ՀՀ–ին աջակցելու և վիզաների չեղարկման շուրջ երկխոսության մեկնարկի մասին23 հուլիսի 2024 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան պատմական է որակել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 մլն եվրո աջակցության տրամադրման մասին ԵՄ որոշումները։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Այսօր պատմական որոշում է կայացվել Բրյուսելում՝ ԵՄ–ն որոշել է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսել Հայաստանի հետ, ինչպես նաև աջակցություն տրամադրել Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Սա կարևոր է հանգրվան է տարածաշրջանում խաղաղությւան և ժողովրդավարության հաստատման ճանապարհին։ Էստոնիան լիովին աջակցում է այս քայլին»,-ասվում է գրառման մեջ։ Հուլիսի 22–ին Եվրամիությունը հաստատել է Հայաստանին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հայաստանին աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |