Կոլոննա․ ՀՀ-ն հասանելիություն կստանա ԵՄ Եվրոպական խաղաղության հիմնադրամին՝ սա լավ նորություն է![]() 24 հուլիսի 2024 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ողջունել է Եվրոպական Խաղաղության հիմնադրամի շրջանակում ՀՀ–ին օգնություն տրամադրելու ԵՄ որոշումը` դա անվանելով լավ նորություն։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ Այդ որոշումը նա անվանել է Ֆրանսիայի վաղեմի նախաձեռնության գագաթնակետը։ «Ուրախ եմ լավ նորության համար՝ Հայաստանը հասանելիություն կստանա ԵՄ Եվրոպական Խաղաղության հիմնադրամին։ Դա Ֆրանսիայի վաղեմի նախաձեռնության գագաթնակետն է, իմ շնորհավորանքը նախարար Ստեֆան Սեժուրնեին։ Ֆրանսիան Հայաստանի կողքին է»,–ասվում է գրառման մեջ։ Հուլիսի 22–ին Եվրամիությունը հաստատել է Հայաստանին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հայաստանին աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |