Ըստ Բաքվի՝ ՄՕԿ–ը ներողություն է խնդրել ԼՂ մասին ֆրանսիացի հաղորդավարի խոսքերի համար 3 օգոստոսի 2024 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն ներողություն է խնդրել Բաքվից France2 հեռուստաընկերության մեկնաբանի խոսքերի համար, որոնք Ադրբեջանում համարում են «անընդունելի և անհամատեղելի ՄՕԿ սկզբունքների հետ», գրում է APA-ն։ Օլիմպիական խաղերի բացման ժամանակ, երբ Սենայով անցել է ՀՀ պատվիրակությունը, France-2-ի հաղորդավարն ասել է. «հայերը, իհարկե, մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտիկ երկիր է»։ Ֆրանսիացի մեկնաբանը նաև հիշեցրել է, որ 2023–ը ողբերգական տարի էր Հայաստանի համար, քանի որ Ղարաբաղն անցել է ադրբեջանական բանակի հսկողության տակ։ Ադրբեջանի պատվիրակության անցնելու ժամանակ, հաղորդավարն ասել է, որ այդ երկիրը տարածքային վեճ ունի Հայաստանի հետ։ Հաջիզադեն ասել է, որ իրենք նույնը ակնկալում են նաև Օլիմպիական խաղերը հյուրընկալող Ֆրանսիայից։ «Ակնկալում ենք, որ Ֆրանսիան, որպես Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր, ներողություն խնդրի և որ Ադրբեջանի դեմ նման քայլեր ապագայում այլևս չկրկնվեն», - ասել է Հաջիզադեն։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը բեկանվել է. Քոչարյանը, Օհանյանն ու մյուսները՝ կրկին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնյաները կարող են կրկին կանգնել դատարանի առջև Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի Այդ մասին Օկամպոն ասել է Երևանում կայացած ասուլիսում ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը Քննարկվել են ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա |