Ադրբեջանի ԿԸՀ նախագահը հայտարարել է, թե «Արցախում բնակվող հայերը ևս կարող են քվեարկել մեջլիսի ընտրություններում»![]() 8 օգոստոսի 2024 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը հայտարարել է, թե Ադրբեջանը «տարբերություն չի դնում Ղարաբաղի ադրբեջանցի և հայ բնակիչների միջև» և որ նրանք ևս «կկարողանան մասնակցել խորհրդարանական ընտրություններին»։ Նա նշել է, թե Արցախի և հարակից տարածքներում 55 ընտրատեղամաս է բացվել, հայտնում է Haqqin.az-ը։ Նա ասել է, որ ընտրատեղամաս է բացվել նաև Ստեփանակերտում։ Մինչդեռ հայտնի է, որ էթնիկ զտման ենթարկված և հայաթափված Արցախում մոտ մեկ տասնյակ հայ է մնացել ընդամնեը։ Սեպտեմբերի 1-ին նշանակված Միլի մեջլիսի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 9-ին։ Ընտրություններին մասնակցելու համար 1030 պատգամավորի թեկնածու է գրանցվել։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |