Idram&IDBank․ Չխաբվե՛ս, սա մենք չենք 8 օգոստոսի 2024 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Idram&IDBank–ը զգուշացնում է հաճախակի դարձած զեղծարարությունների մասին։ «Վերջերս զեղծարարներն այնքան շատ են փորձում հասնել քեզ ու քո փողերին, որ գրեթե կատարյալ ձևով կրկնօրինակում են մեզ։ Նրանք վերցնում են մեր բրենդային գույները, տարբերանշանները, մեր խոսքերն ու սկսում գրել քեզ, համոզել, որ ինչ-որ բան ես շահել, ինչ-որ պարգևատրում ունես «մեր» կողմից, որ օդից փողեր են թափվում քո գլխին։ Ու ամենակարևորը՝ այդ «երանելի» վիճակից քեզ բաժանում է ընդամենը մի քանի տվյալ գրել-չգրելը։ Դե, մի քանի տվյալը ո՞րն է, ուզում են հավելվածի քո գաղտնաբառը, քո հեռախոսահամարին եկած կոդը, գուցե անձնագրային տվյալներ ուզեն, դու էլ տալիս ես, ու զեղծարարները շատ «պատահաբար» հասանելիություն են ստանում քո գրպանին։ Ու գլխիդ փողեր թափվելու կադրերի փոխարեն աչքիդ առաջ են գալիս քո անունով ձևակերպված վարկերը, դատարկված հաշիվներդ ու քարտերդ»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Առաջարկվում է հիշել մի քանի պարզ կանոն ու երբեք չխաբվել զեղծարարերի կողմից.
Օրինակ՝ ակնհայտ է, չէ՞, որ սա մենք չենք։ Ախր սա տելեգրամյան ալիք էլ չէ, ընդամենը օգտահաշիվ է, անգամ երևում է, թե օգտատերը երբ է վերջին անգամ եղել առցանց։ Կամ, օրինակ, մենք քեզ ե՞րբ ենք ուղարկել կասկածելի հղումներ ու խնդրել լրացնել գաղտնի տվյալներ։ Կամ մենք ե՞րբ ենք այսպիսի անգրագետ տեքստ գրել, սա երևի սովորական Google Translate է, Իդրամից կամ IDBank-ից այսպիսի անհասկանալի հաղորդագրություն երբեք չես ստանա։ Բացի այդ, գիտես, որ մեր դոմեյնը idram.am-ն է, ու անկախ նրանից՝ հղման մեջ քանի անգամ կգրեն idram անունը, եթե դոմեյնը սխալ է, ապա դա հաստատ մենք չենք։ Չխաբվե՛ս։
Հաջորդ օրինակն ենք ցույց տալիս։ Ախր այստեղ անգամ Idram&IDBank հավելվածի տեսքն է հին, մենք մեր հավելվածը վաղու՜ց ռեդիզայն ենք արել։ Կամ, օրինակ, էջի անունը քեզ տարօրինակ չի՞ թվում։ Ինչու՞ պիտի մենք քեզ հետ փորձենք կապի դուրս գալ կեղծ անվան տակ կամ ինչու՞ պիտի քեզ գումար խոստանանք տեսանյութ դիտելու դիմաց։ Մենք մեր հաճախորդներին գործ չենք հանձնարարում ու նրանց չենք շահագործում։
Նույնը՝ այստեղ։ Կեղծ անուն, կասկածելի հայտարարություն, տարօրինակ ու խառը հղում, ու պահանջներ՝ լրացնելու գաղտնի տվյալներդ։ Մենք չենք, չխաբվե՛ս։ Դե մեր մշտական խորհուրդներն էլ, իհարկե, ուժի մեջ են․ ոչ ոքի չտրամադրել քարտի CVV կոդը, PIN-կոդը, հեռախոսին ուղարկված SMS-ի մեջ պարունակվող միանգամյա կոդը, հավելվածի մուտքանունն ու գաղտնաբառը, PIN-ը։ «Քո փողերը քեզ համար են, դրանք քեզնից լավ ոչ ոք չի կարող ծախսել, ուրեմն՝ քեզ պահիր քո գաղտնի անձնական տեղեկատվությունն ու մնա ապահով»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար Քոչարյան․ ՀՀ-ն էլ է անհանգստացած Բաքվի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ Նա ասել է, որ Հայաստանի խնդիրն անվտանգությունը բարձրացնելն է՝ նոր սպառազինությամբ ու կրթված անձնակազմով Մաշտոցի պողոտայի շենքերը գեղարվեստական լուսավորություն կունենան Փողոցների և շենքերի ցուցանակները տեղադրվում են նոր՝ միանման ձևավորմամբ |