ԶԼՄ. Հնդկական առաջին Akash–1S զենիթային համալիրները ՀՀ կհասնեն մինչև տարեվերջ 9 օգոստոսի 2024 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հնդկական առաջին Akash–1S զենիթահրթիռային համալիրները մինչև այս տարեվերջ կհասնեն Հայաստան։ Այդ մասին հայտնել է Indian Defence Research Wing–ը։ Ըստ լրատվամիջոցի` Հայաստանը պատվիրել է այդ ՀՕՊ համակարգերի 15 միավոր (720 մլն դոլարի)։ Հայաստանը կդառնա այդ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը, գրում է Sputnik Արմենիան։ Նշվում է, որ Akash–1S համակարգերն օգտագործում են թիրախների միաժամանակյա ակտիվ որոնման և ուղղորդման համադրություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, ինչպիսիք են կործանիչները, կառավարվող հրթիռները և անօդաչու սարքերը: Akash–1S–ը մշակվել է 1983 թվականին, սպառազինության մեջ է ընդգրկվել 30 տարի անց։ Այն կարող է խոցել օդային թիրախները 4–25 կմ շառավղով: Ոչ պաշտոնական տեղեկություններով` Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել նաև «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։ Ուշագրավ «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ Ամենաընթերցվողը բաժնում | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը |