Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված «Ֆանֆրութ» ՍՊԸ-ն հյուրընկալել է վարչապետի գլխավորած պատվիրակությանը![]() 13 օգոստոսի 2024 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող «Ֆանֆրութ» ՍՊԸ, որը հիմնադրվել է 2021 թվականին։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանի, Վահագն Բադալյանի և Ռոման Բադալյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է Արագածավան գյուղին կից 270 հեկտար ծավալով ինտենսիվ այգիներում, ծանոթացել աշխատանքներին և ձեռքբերումներին։ «Ֆանֆրութ» ՍՊԸ-ի ինտենսիվ այգիների 170 հեկտարը տանձենիներ են, իսկ 100 հեկտարը՝ տափակ դեղձի այգի։ Տարածքում տնկվել է մոտ 650,000 ծառ: Ակնկալվում է, որ այգու լրիվ բերքատվության շրջան մտնելու ժամանակ մրգերի ամբողջ ծավալը կկազմի 11,500 տոննա։ Հարկ է նշել, որ այս պահի դրությամբ ընկերության կողմից իրականացված ընդհանուր ներդրումների ծավալը շուրջ 12 մլրդ դրամ է։ Նախատեսվում է կառուցել գերժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած մոտ 8000 տոննա տարողությամբ սառնարանային պահպանության վակուումային խցիկներ` հագեցած մթնոլորտային կարգավորումներով: Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա կարգավորել ածխաթթու գազի և թթվածնի հարաբերակցությունը, ինչն էլ մեծ առավելություն է առկա ավանդական մեթոդների համեմատ։ Սառնարանային տնտեսության կառուցման և սպասարկման գործընթացում ներգրավված են հայտնի ընկերությունների մասնագետներ Նիդերլանդներից և Իտալիայից։ Արդիական տեխնոլոգիաների և այգեգործության լավագույն փորձի համակցությամբ «Ֆանֆրութ» ՍՊԸ-ի գործունեությունը նոր հորիզոններ կբացի Հայաստանի գյուղատնտեսական արդյունաբերության համար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |