Դեսպան Եվդոկիմով․ ՀՀ գործակցությունն Արևմուտքի հետ ոչ մի լավ բանի չի հանգեցնի![]() 30 օգոստոսի 2024 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում, և որ անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ գործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Նա այդ մասին ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ բոլոր խնդիրները Հարավային Կովկասում պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։ «Ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում այդ երկրի ապագայի հանդեպ։ Անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Վստահ ենք, որ բոլոր խնդիրները Հարավային Կովկասում պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, առանց արտաքին միջամտության։ Այդ առումով օգտակար է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ՌԴ, Թուրքիա, Իրան)։ Այժմ համաձայնեցվում է հարթակի հաջորդ նիստի անցկացման ժամկետը՝ ԱԳ նախարարների մակարդակով»,–ասել է ռուս դիվանագետը։ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |