Ալիևները Դադիվանք են այցելել, որը Բաքուն փորձում է աղվանական ներկայացնել 3 սեպտեմբերի 2024 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ սեպտեմբերի 2–ին այցելել է Քարվաճառ, այդ թվում՝ Դադիվանք վանական համալիրը, որը Բաքուն ամեն գնով ցանկանում է ներկայացնել որպես աղվանական։ Ալիևան լուսանկարներ է հրապարակել վանքի ֆոնին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քերիմլին, Ալիևիներին ներկայացնելով վանքի պատմությունը, ամբողջությամբ խեղաթյուրել է իրականությունը և մեղադրել հայերին «ապօրինի վերականգնողական աշխատանքներ» տանելու մեջ։ Ըստ նրա, 2020–ից հետո վանքում մնացած հայ սպասավորները ՛օտարերկրյա մասնագետների օգնությամբ հատուկ միջոցով ապամոնտաժել են որմնանկարներն ու ապօրինի դուրս բերել Ադրբեջանի տարածքից»։ Այդ մասին գրել է Report.az-ը։ Ադրբեջանական կողմը բողոքել է նույնիսկ խաչքարերի տարհանումից։ Քերիմլին ասել է, որ 2020 թվականի դեկտեմբերին Երևանում կայացած ցուցահանդեսում «ապօրինի» կերպով ցուցադրվել են զանգեր, քարե արձանագրություններ, որմնանկարներ, գորգեր և «Ադրբեջանին պատկանող մշակութային ժառանգության այլ նմուշներ»։ Նա նշել է նաև, որ ավելի ուշ վանքի որմնանկարները որպես «հայկական ավանդական արվեստի օրինակներ» ներկայացվել են Իտալիայի Պադուա քաղաքում բացված «Որմնանկարները հայկական քրիստոնեական եկեղեցիներում VII-XIII դդ» խորագրով ցուցահանդեսում։ 44-օրյա պատեազմից հետո Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքը որոշ ժամանակ գտնվում էր ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արցախում գտնվող Դադիվանքի հայկական միջնադարյան վանական համալիրի «պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են Ադրբեջանի ոստիկանությանը»։ Դեռևս 2023–ի մայիսին Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել էր, թե հայ հոգևորականները պետք է հեռանան Դադիվանքից, քանի որ «կապ չունեն այդ վանքի հետ»։ Նա ասել է, թե վանքը դասվում է Կովկասյան Աղվանքի հուշարձաններին և որ աղվանա-ուդիական քրիստոնյա համայնքը «վաղ թե ուշ կլուծի այդ հարցը»։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի նախկին ու ներկա ՄԻՊ–երը հայցով դիմել են Միջազգային քրեական դատարան Նրանց ներկայացնում են միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան Նախարար․ Արևմտյան Նեղոսի տենդի դեպքերի զգալի նվազում կա Նա նաև հայտնել է, որ կարմրուկի տեղական բոլոր բռնկումները մարել են Պապոյան. Ընդդիմությունը ողջունել է Արցախի հայաթափումը, որ այստեղ մի քանի հազար ավել ցուցարար ունենային Ըստ նրա, նախկին նախագահների բանակցություններն ընդամենն այն մասին է եղել, թե երբ և ինչպես է հանձնվելու Լեռնային Ղարաբաղը Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի, սպասվում են անձրևներ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ |