Զախարովա․ ՌԴ–ն հուսով է` ՀՀ-ն կվերականգնի իր լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին

Զախարովա․ ՌԴ–ն հուսով է` ՀՀ-ն կվերականգնի իր լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ ռուսական կողմը հուսով է, որ Հայաստանը կվերականգնի իր լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին: Այդ մասին նա ասել է Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։

«Հուսով ենք, որ բուն Հայաստանի, նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի, ապագա անվտանգության շահերից ելնելով, մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակում լիարժեք կերպով կվերականգնվի»,–ասել է դիվանագետը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա նշել է, որ Երևանը «դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ լինել» և պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները, սակայն, այս փուլում Հայաստանի ղեկավարությունը փաստացի «նման փոխգործակցությունից նահանջելու ուղղություն է վերցրել», ինչը ռուսական կողմի տեսակետից «հակասում է հայ ժողովրդի շահերին»։

Զախարովան նաև անդրադարձել է ՀՀ հայտարարություններին։

«Նրանք կարծես թե վերջերս էին հայտարարում, որ ՀԱՊԿ–ը հեռացել է Հայաստանից, հետո սկսեցին ասել, որ իրենք են սառեցրել իրենց մասնակցությունը կազմակերպությանը։ Ցանկալի կլիներ հասկանել, թե ով որտեղ է գտնվում․․․ Հասկանում եք չէ, որ յուրաքանչյուր բառի ետևում ոչ միայն իմաստ պետք է լինի, ինչը չափազանց կարևոր է, այլ նաև, եթե այն արտաբերվել է պաշտոնական անձի կողմից, նաև պատասխանատվություն ոչ միայն ասածի, այլև հետևանքների համար։ Բառախաղը կարող է լավ ավարտ չունենալ։ Հատկապես հաշվի առնելով, որ տարածաշրջանն առանց այդ էլ բազում փորձություններով է անցել»,–ասել է Զախարովան։

Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին ե պատրաստվում է ձեռնպահ նաե ֆինանսավորումից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---