Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը

Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6–ին նախարար Գևորգ Պապոյանը Լատվիայի գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին։ Նախարարը լատվիական կողմին ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու տնտեսավարողներին առաջարկվող պետական աջակցության գործիքակազմը։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման անհրաժեշտությանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը. հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---