Ադրբեջանի ԱԳՆ–ն մերժում է առանց չհամաձայնեցված կետերի խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ առաջարկը![]() 10 սեպտեմբերի 2024 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեմ է արտահայտվել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված դրույթներով ստորագրելու, չհամաձայնեցված հարցերի շուրջ քննարկումներն էլ շարունակելու՝ Հայաստանի առաջարկին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։ Նա հայկական կողմի այդ առաջարկն անընդունելի է անվանել, գրում է Minval.az-ը։ «Թեև նախագծի կետերից շատերը, մոտ 80 տոկոսը, արդեն համաձայնեցված են, որոշ դրույթներ դեռ չի հաջողվել համաձայնեցնել։ Սակայն, դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի առանց չհամաձայնեցված կետերի, ինչպես առաջարկում է հայկական կողմը։ Դա չի կարող ընդունելի լինել։ Որպեսզի խաղաղության պայմանագիրը կայուն և հաջող լինի, նախագծում պետք է պարզաբանված լինեն երկրների միջև առկա բոլոր խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով»,–ասել է Հաջիզադեն։ Նա կրկնել է այն թեզը, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ, չփորձի վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։ «Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը նախ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը հղում է պարունակում մեր երկրի հանդեպ տարածքային պահանջների վրա»,–ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Նա հավելել էր, որ հայկական կողմը դա հնարավոր է համարում, քանի որ այդտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |