Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացումը

Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացումը

PanARMENIAN.Net - ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Քննարկվել է նաև ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ռուսական «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն այժմ Մեծամորի ԱԷԿ-ի միակ գործող`2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով (մինչև 2036 թ․) երկարացման աշխատանքներ է իրականացնում։ Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացվել է մինչև 2036թ–ը։ ՀՀ–ն տարբեր երկրների հետ դիտարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---