Եվրասիական տնտեսական ֆորումը կանցկացվի Երևանում![]() 12 սեպտեմբերի 2024 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության մարմիններում ՀՀ նախագահության շրջանակներում Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը, հայտնում 1 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունy։ Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչով պայմանավորված ֆորումի հիմնական թեման է՝ «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։ Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացումն ուղղված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ԵԱՏՄ երկրների պետական մարմինների ղեկավարների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, արտահանման ներուժի խթանմանը, տնտեսվարող սուբյեկտների միջև կոոպերացիոն կապերի ձևավորմանը և ներդրումային և նորարարական ներուժի համադրությամբ սիներգիկ էֆեկտին հասնելուն: Ֆորումի բիզնես ծրագիրը ներառում է մոտ 30 միջոցառում։ Հիմնական թեմաները ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների ամենաարդիական և տարածված հարցերի վերհանումն է։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |