Փաշինյանը պաշտոնական այցով Թբիլիսի կմեկնի![]() 16 սեպտեմբերի 2024 - 10:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է Sputnik Georgia-ն։ «Վրաստանի կառավարության աշխատակազմում նրան դիմավորելու արարողությունը տեղի կունենա ժամը 14:00-ին»,–ասված է հաղորդագրության մեջ։ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ կբանակցի երկկողմ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով։ Բանակցություններից հետո կողմերը ԶԼՄ-ների համար հայտարարություններով հանդես կգան: Մարտին պաշտոնական այցով Հայաստան էր այցելել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հունվարի 27–ին Հայաստանի ե Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ե Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի ե Վրաստանի միջե տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ե Վրաստանի միջե ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |