Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության18 սեպտեմբերի 2024 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, անդրադառնալով ՀՀ հետ հարաբերություններին, ասել է, որ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես իրավահավասար գործընկեր։ Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության, հայտնում է «Սոյուզնիկի․ՕԴԿԲ» կայքը։ «Ինչպես գիտեք, Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին։ Այնուամենայնիվ, մենք նախկինի պես Հայաստանին դիտարկում ենք որպես իրավահավասար գործընկեր կազմակերպության ձևաչափում, պատրաստ ենք երկխոսության Երևանի մեր գործընկերների հետ ակտուալ բոլոր հարցերի շուրջ»,–ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում կրկնել է իր այն արտահայտությունը, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։ Վարչապետն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ում քննարկվող այն թեմային, թե արդյոք Հայաստանը մտածում է վերադառնալ մասին։ Փաշինյանը նշել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանը սպառիչ պատասխաններ կսատնա իր հնչեցրած հարցերին։ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։ Ուշագրավ «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդոն Փարիզում Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ–ում դեսպանության բացումը, ինչը գործակցության լայն հնարավորություններ է տալիս Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Վարչապետն անընդունելի է համարել վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը Նա այդ մասին ասել է Փարիզում Բելգիայի վարչապետի հետ հանդիպմանը Երևանում մեկնարկել է WCIT 2024 եռօրյա կոնգրեսը Տեղի է ունեցել WCIT2024/DigiTec-ին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը Ռեյ Բրաունը Երևանում համերգ կտա Նա նշանավոր երաժիշտ և լեգենդար Ռեյ Բրաունի և Էլլա Ֆիցջերալդի որդին է |