Հաջիևը խոսել է ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ դա պետք է արվի հանրաքվեի միջոցով![]() 18 սեպտեմբերի 2024 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որը երկրում հավատարմագրված դիվանագետներին տարել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Քարվաճառ, կրկին խոսել է խաղաղության համաձայնագիր կնքելու Ադրբեջանի պայմանների մասին։ Նա կրկնել է այն թեզը, որ խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանը պետք է փոխի իրր Սահմանադրությունը՝ շեշտելով, որ դա պետք է արվի հանրաքվեի միջոցով, որից հետո արդեն բանակցային գործընթացը կարող է ավելի արագ առաջ ընթանալ, գրում է Haqqin.az-ը։ Ըստ նրա, հայ ժողովուրդը պետք է հայտնի իր դիրքորոշումը։ «Հայ ժողովուրդը պետք է վերջ դնի Ղարաբաղը Հայաստանին միացնելու իր ուտոպիստական նկրտումներին և սահմանադրորեն ամրագրի Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու ցանկությունը․․․Տարածքային պահանջների առկայությունը ՀՀ Սահմանադրության մեջ մեզ անհանգստացնում են»,–ասել է նա։ Հաջիևն ասել է, որ սովորաբար խաղաղության պայմանգրերը կնքվում են ոչ միայն կառավարության, այլ նաև ժողովրդի հետ։ «Մեր ակնկալիքն այն է, որ փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, կիրականացվեն հանրաքվեի միջոցով»,–ասել է նա։ Նա նաև ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և կապակցված կառույցների աշխատանքը պետք է ամբողջությամբ դադարեցնել։ «Ադրբեջանական կողմն առաջարկել է Հայաստանին միասնականություն ցուցաբերել այդ հարցում ԵԱՀԿ շրջանակում, սակայն Մինսկի խումբը պահպանելու Երևանի ջանքերը կարող են վկայել այլ մտադրությունների մասին»,–ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |