Իրանի նախագահը շնորհավորել է ՀՀ–ին անկախության տոնի առթիվ![]() 20 սեպտեմբերի 2024 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով: Այդ մասին հայտնել է IRNA–ն: Փեզեշքիանն առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, հայտնում է Արմենպրեսը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և այդ օրվանից երկու երկրները լավ հարևաններ են»,–նշել է Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին ուղղված ուղերձում: Նախագահին ուղղված ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին: Փեզեշքիանը նաև ուրախություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ամուր և կայուն կապերի կապակցությամբ, որոնք աստիճանաբար զարգանում են:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |