ԱՀ ներկայացուցիչների մասնակցությունն ԱՄՆ Կոնգրեսում Արցախի վերաբերյալ լսումներին հունից հանել է Ադրբեջանի ԱԳՆ–ին![]() 20 սեպտեմբերի 2024 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Արցախի վերաբերյալ լսումներին և Արցախի ներկայացուցիչների մասնակցությանը՝ հայտարարելով, թե դա «հատում է բոլոր սահմանները»։ Սեպտեմբերի 19–ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Թոմ Լանոսի մարդու իրավունքների հանձնաժողովում «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների մասնակիցները բազմաթիվ մեղադրանքներ են առաջ քաշել Ադրբեջանի դեմ։ Լսումներին մասնակցել է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Ըստ Հաջիզադեի, դա հերթական դրսևորումն է այն բանի, որ առանձին խմբեր ԱՄՆ Կոնգրեսում ակնհայտ «անհարգալից վերաբերմունք են դրսևորում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ, խեղաթյուրում են մարդու իրավունքների հետ կապված վիճակն Ադրբեջանում», գրում է APA-ն։ «Ցավոք, ԱՄՆ Կոնգրեսի անդամների կողմից կազմակերպված նման միակողմանի և կողմնակալ միջոցառումները, որոնք առաջնորդվում են իրենց ներքին նկատառումներով և անձնական, այլ ոչ թե ԱՄՆ ազգային անվտանգության շահերով, վաղուց սովորական են դարձել ԱՄՆ Կոնգրեսում: Ավելին, հաշվի առնելով, որ լսումները կազմակերպած կոնգրեսականներն իրենց ներկայացնում են որպես պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման ջատագովներ, նախկին անջատողական վարչակարգի ներկայացուցիչների մասնակցությունն այս լսումներին նույնպես դուրս է բոլոր երևակայելի սահմաններից»,- հայտարարել է Հաջիզադեն։ Նա հավելել է, որ այս ամենի նպատակն ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների սրումն է։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |