Սնել․ Ստեփանակերտի փողոցները լցված են հայերի իրերով, բիզնեսներ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին

Սնել․ Ստեփանակերտի փողոցները լցված են հայերի իրերով, բիզնեսներ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին

PanARMENIAN.Net - Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը, որը հայտնի է հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանմամբ, աբսուրդ է համարում Բաքվի պնդումները, թե արցախահայերն իրենց կամքով են հեռացել Լեռնային Ղարաբաղից, հայտնում է «Ազատությունը»։

Անդրադառնալով վերջին մեկ տարում հայերի նյութական ժառանգության պահպանության վիճակին՝ լրագրողն ասել է, որ Ստեփանակերտի փողոցները լցված են հայերի տների իրերով, իսկ բազմաթիվ բիզնեսներ, հայկական ռեստորաններ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին, որոնք դրանց իրենցով են արել:

«Դա ամեն հայկական բանի վերացումն է: Ադրբեջանական լրատվամիջոցներն ամեն օր ցուցադրում են պատկերներ, տեսանյութեր Արցախից։ Բայց այն, ինչ նրանք ցույց չեն տալիս, և այն, ինչ մենք սկսել ենք տեսնել միայն հիմա, երբ քաղաքացիական անձինք սկսել են գնալ այնտեղ, և իրենք նկարել ու հրապարակել այդ կադրերը, այն է, որ, օրինակ, Ստեփանակերտի փողոցները լցված են հայերի տների իրերով: Բազմաթիվ բիզնեսներ, հայկական ռեստորաններ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին, որոնք դրանց իրենցով են արել: Կարծում եմ, որ դա պարզապես ամբողջական զտում է»,–ասել է նա։

Անդրադառնալով արցախցիների վերադարձի հարցին՝ Սնելն ասել է, որ եթե նույնիսկ հայերն ունենային անվտանգության երաշխիք, որը ներկայումս որևէ ձևով գոյություն չունի, պետք է լինելու հարցնել, թե ինչո՞ւ են նրանք վերադառնում:

«Որովհետև, ինչպես արդեն ասացի, ամեն մի հայ տուն մաքրված է: Եվ այդ տներն արդեն իսկ նախատեսված են ադրբեջանցի վերաբնակիչների համար: Հայկական բիզնեսն այժմ տրվում է ադրբեջանցիներին։ Ինչո՞ւ կամ ո՞ւր են նրանք վերադառնում այդ դեպքում: Նույնիսկ բազմաբնակարան շենքերը վերածվում են համալսարանական հանրակացարանների՝ ադրբեջանցի ուսանողների համար։ Այնպես, որ եթե հայերը վերադառնալու անվտանգության երաշխիքներ ունենային, պարզ չէ, թե իրականում ինչու պիտի վերադառնային, քանի որ նրանց տներն ու բիզնեսները խլել են»,–ասել է նա:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---