Փաուեր․ Աշխատում ենք Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ՊԵտդեպի հետ ՀՀ–ին $20 մլն տրամադրելու ուղղությամբ26 սեպտեմբերի 2024 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանտա Փաուերը Նյու Յորքում այդ կազմակերպության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանը, մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոսքը փոխանցելը, հայտարարել է, որ աշխատում են Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Պետդեպի հետ ՀՀ–ին $20 մլն տրամադրելու ուղղությամբ։ Նա նշել է, որ այս տարվա գարնանը Բրյուսել մեկնելու հնարավորություն է ունեցել՝ քննարկելու այն կոնկրետ քայլերը, որ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական ու խաղաղ ապագային աջակցելու համար։ Փաուերի խոսքով հուլիսին ժամանել է Երևան այս առաջընթացին նոր ազդակ հաղորդելու և անձամբ ծանոթանալու ժողովրդավարությանն ուղղված հայ ժողովրդի ջանքերի հետ։ «Այժմ ես սիրով կօգտագործեմ այս առիթը հայտարարելու համար, որ մենք աշխատում ենք Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար` ուղղված կիբեր, սահմանային և էներգետիկ անվտանգության խթանմանը, ինչպես նաև դիմադրողականության բարձրացմանը»,- ասել է Փաուերը։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ելույթի հնարավորության համար և նշել է, որ 2018–ի հեղափոխությունից հետո հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ պաշտոնական ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդի իրական կամքը։ «Սա մի խնդիր է, որն արդեն լուծված է, ու ես համոզված եմ, որ այլևս չկա հետ ճանապարհ դեպի կասկածելի ընտրություններ»,–ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ է ունենալու նաև ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Նյու Յորք է մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդես կգա ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |