Բաքվում կրկին վայնասուն է ՄԱԿ–ում Մակրոնի հայամետ և «ապակառուցողական ելույթից»![]() 26 սեպտեմբերի 2024 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Բաքվում դժգոհ են ՄԱԿ–ի ամբիոնից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «ապակառուցողական ելույթից», որով վերջինս աջակցություն է հայտնել ՀՀ–ին և կոչ է արել միջազգային հանրությանը սատարել Հայաստանին։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ասել է, թե դա Ֆրանսիայի «կողմնակալ վերաբերմունքի» ևս մեկ դրսևորում է, գրում է APA-ն։ «Անընդունել է, որ Հայաստանին լանորեն զինող ու ռևանշիզմի պատրաստող Ֆրանսիան ադրբեջանական կողմին է մեղադրում ճնշումների համար․․․Մենք պահանջում ենք Ֆրանսիայի ապակառուցողական գործունեության դադարեցում մեր տարածաշրջանում», - ասել է Հաջիզադեն: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ի դեմս Ադրբեջանի ճնշումների և տարածքային խնդիրրների։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Հայաստանին՝ «ապահովելու խաղաղ բանակցությունների հաջողությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանումը»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |