ՀՀ-ն չի մասնակցում Ղազախստանում մեկնարկած ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժություններին![]() 1 հոկտեմբերի 2024 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2024» խաղաղապահ զորավարժությունների ակտիվ փուլը, որին Հայաստանը չի մասնակցում։ Հոկտեմբերի 1-5-ը կմշակվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստման և անցկացման հարցեր, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորակազմերը։ «Իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ անհանգիստ, և մենք պետք է պատրաստ լինենք տարբեր մարտահրավերների և սպառնալիքների, որոնք հրատապ են ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար»,- ասել է Ղազախստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սուլթան Կամալետդինովը: Զորավարժություններին մասնակցում են նաև ներքին գործերի, ոստիկանության, ներքին զորքերի և ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։ Նա նշել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանը սպառիչ պատասխաններ կսատնա իր հնչեցրած հարցերին։ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |