Evocabank-ը` լավագույն ՓՄՁ բանկը ՀՀ-ում![]() 3 հոկտեմբերի 2024 - 18:45 AMT PanARMENIAN.Net - 4-րդ տարին անընդմեջ Evoca-ն Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրի կողմից ստանում է «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում» մրցանակը։ Մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվել են Global Finance-ի խմբագրության կողմից՝ հաշվի առնելով ոլորտի ինսայդերների, ղեկավարների և փորձագետների տվյալները: Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա՝ - ՓՄՁ շուկաների և կարիքների իմացություն, - Ապրանքների և ծառայությունների շրջանակ, շուկայական դիրք, - Նորարարություն: Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն ընդգծել է համաշխարհային տնտեսության մեջ փոքր և միջին ձեռնարկությունների կարևոր դերը։ «Յուրաքանչյուր տարածաշրջանում ՓՄՁ-ները տնտեսության և աշխատատեղերի աճի հիմքն են: Global Finance-ը պարտավորվում է ուշադրություն դարձնել այն ֆինանսական հաստատություններին, որոնք աջակցում են այս կարևոր հատվածին ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ մակարդակում՝ հնարավորություն տալով ՓՄՁ-ներին հասնել նոր ֆինանսական հաջողությունների»,–ասել է նա։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |