Հաջիևը Ռուդենկոյի հետ խոսել է ՀՀ «օրենսդրությունը փոխելու անհրաժեշտությունից»![]() 9 հոկտեմբերի 2024 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնականի Հիքմեթ Հաջիևը Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին շրջանակում ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման ընթացքը՝ շեշտը դնելով Հայաստանի «օրենսդրության փոփոխության բացարձակ անհրաժեշտության վրա»: Նա նշել է, թե դա անհրաժեշտ է «Ադրբեջանի հանդեպ Հայաստանի տարածքային հավակնությունների հետ կապված դրույթները հանելու համար»,–գրում է ԱՊԱ–ն։ Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ դաշնակցային փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել «3+3» ձևաչափով համագործակցությանը Ադրբեջան-Ռուսաստան-Իրան ձևաչափով, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ Ադրբեջանի փոխգործակցությանը և այլ հարցերի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |