Պուտին․ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումը ճիշտ ճանապարհ է դեպի խաղաղություն![]() 24 հոկտեմբերի 2024 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումը ճիշտ ճանապարհ է դեպի խաղաղություն։ «Շատ հաճելի է նշել, որ սկսվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Դա ճիշտ ճանապարհ է դեպի խաղաղության պայմանագիր»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Պուտինը նաև նշել է, որ սահմանազատման հանձնաժողովների վավերացումից հետո ՀՀ–ն ու Ադրբեջանը կկարողանան ակտիվացնել սահմանազատման գործընթացը։ Նա նաև դրական է գնահատել այն, որ Հայաստանը պատրաստ է լոգիստիկ նախագծեր իրականացնել Ադրբեջանի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում իր ելույթում հայտարարել է, որ ՀՀ–ն Ադրբեջանին առաջարկել է սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներ Նախիջևանի հետ կապի համար։ Նա նշել է, որ բոլոր պնդումները, թե Հայաստանը ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկիրն ապահովի հաղորդակցությունների անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նշված է ինչ-որ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |