Նախարար․ 8 ամսում ՀՀ–ից Իրան արտահանումն ավելացել է 7%–ով![]() 25 հոկտեմբերի 2024 - 18:07 AMT PanARMENIAN.Net - 2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7%–ով։ Այդ մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա հանձնաժողովին է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։ «Սովորաբար, մեր առևտրաշրջանառության մեջ հիմնական մասնաբաժինը ներմուծումն է, և Իրանի հետ այս համաձայնագիրը կօգնի, որպեսզի իրանական ընկերությունները Հայաստանը դիտարկեն որպես ԵԱՏՄ մուտքի շուկա, քանի որ ՀՀ–ն միակ երկիրն է, որը ԵԱՏՄ-ի հետ ունի ցամաքային ճանապարհ։ Մյուս կողմից դա հնարավորություն է տալիս, որպեսզի մեր ապրանքներն անխոչընդոտ մուտք գործեն Իրան, քանի որ, ավանդաբար, Իրանը սեփական տնտեսությունը պաշտպանող, պրոտեկցիոն պետություն է»,– նշել է նախարարը, գրում է Sputnik Արմենիան։ Պապոյանն ավելացրել է, որ ԵԱՏՄ–Իրան համաձայնագիրը հիմնականում վերաբերում է 862 ապրանքի արտահանմանը։ Նա հավելել է, որ 2022–23 թթ. 7 տոկոսով նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան, փոխարենը 2.4 անգամ աճել է պղնձի, հանքաքարի և խտանյութի արտահանումը, 4 տոկոսով աճել է ոչխարի, այծի մսի արտահանումը, նվազել ծխախոտային արտադրանքի արտահանումը։ Ինչ վերաբերում է Իրան արտահանվող մսին, ապա, Պապոյանի խոսքով` հիմա իրանական ընկերությունները համագործակցում են ՀՀ–ում գործող հատուկ սպանդանոցների հետ, որոնք հիմնականում գտնվում են Արագածոտնի, Արարատի մարզերում։ Այս սպանդանոցներում մուսուլմանական «հալալի» ստանդարտները, ըստ նախարարի, պահպանվում են, սակայն իրանական կողմի համար ավելի նախընտրելի է կենդանի ոչխարների արտահանումը։ Նախարարը հիշեցրել է, որ Իրան–ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը կազմում է 5.2 մլրդ դոլար, որի մեջ ՀՀ մասնաբաժինը բավականին մեծ է` մոտ 13.5 տոկոս կամ 700 մլն դոլար։ «Այդ ցուցանիշն էլ ավելի մեծանալու պոտենցիալ ունի, որին այս պահին խոչընդոտում են միայն Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները»,– ընդգծել է նա։ Հանձնաժողովը հավանություն է տվել համաձայնագրին։ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին օրինագծի ստորագրմանը և այն ներկայացրել խորհրդարան: Իրանի հետ ազատ առևտրի մասին որոշումներ են ընդունվել նաև Ռուսաստանում և Հայաստանում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |