Մրցանակներ Evocabank-ին՝ Armenia Digital Awards 2024-ի կողմից

Մրցանակներ Evocabank-ին՝ Armenia Digital Awards 2024-ի կողմից

PanARMENIAN.Net - Evocabank-ի մրցանակների շարքին ավելացել է ևս 2-ը Armenia Digital Awards 2024-ի կողմից․ «Լավագույն վեբ դիզայն՝ evoca.am» և «Լավագույն բջջային նորարարական բանկային հավելված՝ EvocaTOUCH»։

Այս մրցանակները ընդգծում են Evocabank-ի շարունակական տեսլականը՝ մատուցելու թվային՝ mobile-first ծառայություններ, և ապահովելու բանկային նորարարական լուծումներ:

evoca.am կայքն օգտատերերին առաջարկում է պարզ, հարմար և ինտուիտիվ ինտերֆեյս: Կայքում կան բլոգերի և նորությունների բաժիններ, որոնց միջոցով հնարավոր է ծանոթանալ Բանկի ամենավերջին նորություններին և առաջարկներին։

Միևնույն ժամանակ, EvocaTOUCH հավելվածը նոր ստանդարտ է սահմանում մոբայլ բանկինգում` հաճախորդներին տրամադրելով նորագույն գործիքներ և հնարավորություններ՝ իրենց ֆինանսական գործարքներն արագ ու ապահով իրականացնելու համար։

Evocabank-ը շարունակում է անցնել թվային բանկինգի սահմանները՝ իր բոլոր գործընկերների համար ապահովելով նորարար բանկային ծառայություններ և ավելի պարզ, արագ ու հարմար ֆինանսական գործիքներ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---