Արսենյանը՝ Բուլավինին․ Ժամանակն է վերացնել երկկողմ հարաբերություններից թյուրըմբռնումները

Արսենյանը՝ Բուլավինին․ Ժամանակն է վերացնել երկկողմ հարաբերություններից թյուրըմբռնումները

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հոկտեմբերի 31-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բուլավինի հետ հանդիպմանն ասել է, որ «եկել է ժամանակը վերացնելու երկկողմ հարաբերություններից թյուրըմբռնման տարրերը»։

«Մենք շահագրգռված ենք, որ հարաբերությունները զարգանան դաշնակցային դաշտում։ Վստահ ենք, որ միջխորհրդարանական փոխգործակցությունը պետք է զգալի ավանդ ունենա այդ գործընթացում»,–ասել է Բուլավինը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հանդիպման ժամանակ նշվել է, որ ռուս-հայկական փոխգործակցության մի շարք ոլորտներում ի հայտ են եկել հարցեր, որոնք լրացուցիչ մշակման կարիք ունեն։

Բուլավինն ընդգծել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ կապերի ամրապնդման կարևորությունը։

ՌԴ–ում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը մասնակցում էին նաև Կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Բոնդարևը և Կոմիտեի անդամ Կրիմ Կազանոկովը։ Նշվել է, որ Հանդիպման սկզբում դեսպան Արսենյանը զրուցակցին փոխանցեց Հայաստանի Հանրապետության ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները։

Արսենյանի խոսքերը չեն ներկայացվում։

Նշվել է նաև, որ փոխըմբռնման և կառուցողական աշխատանքի պատրաստակամության մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային ոլորտում միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով նշյալ ոլորտում միջխորհրդարանական երկխոսության շարունակականության պահպանման կարևորությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։ Նա նշել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանը սպառիչ պատասխաններ կսատնա իր հնչեցրած հարցերին։Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։

2024–ի օգոստոսից դադարեցվել է ՌԴ սահմանապահների ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ Փաշինյանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ սահմանապհները կհեռանան նաև Իրանի հետ սանցակետից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---