Evoca-ն միացել է UBPay արագ դրամական փոխանցումների համակարգին![]() 1 նոյեմբերի 2024 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Evocabank-ը միացել է UBPay արագ դրամական փոխանցումների համակարգին, որի միջոցով ֆիզիկական անձինք կարող են գումար փոխանցել կամ ստանալ Հայաստանում և երկրից դուրս՝ դրամ, դոլար, եվրո և ռուբլի։ Նոր գործակցության արդյունքում փոխանցումները կլինեն ավելի պարզ և արագ։ «Հաճախ կատարում ես փոխանցումնե՞ր ՀՀ տարածքում և դեպի այլ երկրներ կամ ստանում գումա՞ր, ուրեմն մեր նոր փոխանցումների համակարգը քեզ հաստատ դուր կգա»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Վճարային համակարգի սակագինը ցանկացած ուղղությամբ կազմում է 1%։ Եթե համակարգի ներսում կատարվում է արտարժույթի փոխարկում, միջնորդավճար չի գանձվում: UBPay ծառայությունից կարող ես օգտվել Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև EvocaTOUCH հավելվածում՝ փոխանցումներդ ցանկացած պահի և ցանկացած վայրից ավելի արագ ու հարմար կատարելու համար։ Բանկի մասնաճյուղերի հասցեները և աշխատանքային ժամերը կարելի է գտնել կայքում։ Evocabank-ի հետ քո ցանկացած ֆինանսական գործարք ավելի հեշտ է, հարմար ու ակնթարթային։ UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգը տրամադրում է դրամական փոխանցումների հետ կապված տեխնոլոգիական լուծումների հարթակ: Կազմակերպության առաքելությունն է՝ ապահովել պարզ և արագ դրամական փոխանցումների իրականացում ամբողջ աշխարհում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |