Ավինյան․ 2025–ին մետրոյի Աջափնյակի կայարանի կապալառուն, հավանաբար, կընտրվի

Ավինյան․ 2025–ին մետրոյի Աջափնյակի կայարանի կապալառուն, հավանաբար, կընտրվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այն հարցին, թե որ փուլում է մետրոյի նոր կայարանի կառուցումը, ասել է, որ մետրոյի Աջափնյակի կայարանի նախագիծն անցնում է համալիր փորձաքննություն։

«Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա ընթացքում կունենանք կապալառու ընկերությունը, որը կհաղթի մրցույթում»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա շեշտել է, որ դա իրենց նախընտրական խոստումներից է, և իրենք դա իրականացնելու են։

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ ասել էր, որ մետրոյի նոր կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա: Նախագծի ինքնարժեքը չէր նշվել։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես-ծրագիրը նախատեսում էր երկու բաղադրիչ՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակարանային ֆոնդի թարմացում։

Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել: 2023 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ֆինանսավորման շուրջ բանակցում է Եվրասիական զարգացման բանկի հետ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---