Նախարար․ Հայ արտադրողն իր ապրանքը մարկետփլեյսում վաճառելու դեպքում 50%–ով կսուբսիդավորվի![]() 4 նոյեմբերի 2024 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է, որ հայ արտադրողն իր ապրանքը մարկետփլեյսում վաճառելու դեպքում, 50 %–ով կսուբսիդավորվի ՀՀ կառավարության կողմից։ Նա նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այս նոր ծրագրով պետությունն իր վրա կվերցնի տվյալ ընկերության լոգիստիկ, պահեստի, գովազդի ծախսերը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա այդպես է պատասխանել ՔՊ–ի պատգամավոր Էդգար Հակոբյանի դիտարկմանը, թե տեղական տնտեսվարողները դժգոհում են ՀՀ–ում զարգացող ոչ հայկական օնլայն հարթակների` «Վայդբերրիզ», «Ամազոն» և այլ ընկերությունների մասով, որոնք ազդում են իրենց գործունեության վրա, և արդյունքում շատ առևտրի կենտրոններ են փակվում։ Պապոյանն ասել է, որ տեխնոլոգիաներին ու փոփոխություններին այսօր չենք կարող դեմ գնալ։ «Դիմակայել օվկիանոսին ահնարին է։ Պետք է լողալ օվկիանոսում։ Մեր աջակցությունը լողալ սովորելու մեջ է։ Այն ժամանակ, երբ հայտնվեցին առաջին մեքենաները, պատկերացրեք` պետությունը շարունակեր աջակցել կառք ունեցողներին, որ նրանք շարունակեին գոյություն ունենալ։ Եթե աշխարհը գնում է օնլայն առևտրի, դրա դեմ ոչինչ չենք կարող անել, և մեր բիզնես միջավայրն էլ պետք է հարմարվի դրան»,– հայտարարել է Պապոյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |