Բադասյան․ Հայաստանում հարկային «տեռոր» չկա![]() 4 նոյեմբերի 2024 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՀՀ-ում առկա են հարկային «տեռորի» դրսևորումներ հայտարարել է, որ Հայաստանում հարկային «տեռոր» չկա։ «Հայաստանում հարկային «տեռոր» չկա: Ընդհակառակը, մեր վարչարարությունը միտված է լավ պայմաններ ապահովել հարկ վճարողների համար: Մենք շատ գործընկերային ենք աշխատում Հայաստանի բոլոր հարկ վճարողների հետ»,–ասել է նա, հայտնում է Ազգային ժողովոի մամուլի ծառայությունը։ ՊԵԿ նախագահը նշել է, որ հազարավոր հարկ վճարողների համար մաքսային ընթացակարգերը պարզեցվել են, զգալիորեն նվազեցնում է մաքսազերծման ժամանակը։ Բադասյանը հայտնել է, որ 2024 թ. 9 ամիսների տվյալներով ՀՀ–ում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրլ 767 մլն դրամ, որը 112.7 մլրդ դրամով կամ 6.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ ՊԵԿ-ի ընթացիկ ծախսերը 2025 թվականի բյուջեի նախագծով կրճատվելու են: Ընթացիկ ծախսերը կազմելու են 26,2 մլրդ դրամ` 2024 թվականի համեմատ նվազելով 11,4 տոկոսով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |