Գրետա Թունբերգը Բաքու չի մեկնի․ Նա մեղադրել է Ադրբեջանին հայերի էթնիկ զտում իրագործելու մեջ![]() 5 նոյեմբերի 2024 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության ոլորտի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որն այժմ Թբիլիսիում է, հայտարարել, որ բոյկոտելու է և չի մասնակցելու Բաքվում կայանալիք COP29–ին՝ մեղադրելով Ադրբեջանին հայերի էթնիկ զտում իրականցնելու մեջ։ Թունբերգն այդ մասին ասել է Վրաստանում բողոքի ակցիայի ժամանակ OC Media-ին: «Ադրբեջանի ռեժիմը մեղավոր է հայերի էթնիկ զտման համար»,–ասել է նա։ Նա նաև մեղադրել է համաշխարհային վերնախավին, որը «երեսպաշտորեն գագաթնաժողովն անցկացնելու է նավթային երկրում»։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ցամաքային սահմանները մինչ օրս փակ են։ «Ես չեմ գնում Ադրբեջան՝ մասնակցելու COP29-ին: Մեծ կեղծավորություն է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմից՝ թույլ տալ, որ ևս մեկ ավտորիտար նավթային երկիր ու ռեժիմ հյուրընկալի COP-ը։ Ադրբեջանում ռեժիմը ռեպրեսիվ է, այդ թվում հայերի համար»,–ասել է նա։ Թունբերգը Թբիլիսիում է մասնակցելու ընդդիմության հանրահավաքներին և իր աջակցությունը հայտնելու եվրաինտեգրման կողմնակիցներին։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |