Պապոյան․ «Կոնյակ» բառից հրաժարվում ենք, նոր անունն է Armenian brandy

Պապոյան․ «Կոնյակ» բառից հրաժարվում ենք, նոր անունն է Armenian brandy

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում «կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ են իրականացվում։

«Հայկական կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ՝ առաջարկվել է օգտագործել «Armenian brandy» անվանումը»,- ասել է նա, գրում է Factor.am-ը։

Կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր այդ մասին՝ նշելով, որ «կոնյակ» անվանումը տեղանուն է, և որպես խմիչք՝ այն համարվում է Ֆրանսիայի ոչ նյութական արժեքը, իսկ Հայաստանում արտադրվողը ոչ թե կոնյակ է, այլ բրենդի։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---