ՀՀ–ում ինքնավար արևային վահանակների հզորությունները մեկ տարում աճել են գրեթե 1․5 անգամ![]() 5 նոյեմբերի 2024 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ինքնավար արևային վահանակների հզորությունները մեկ տարում աճել են գրեթե մեկուկես անգամ։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Աղինյանը։ Բացարձակ թվերով, ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի տվյալներով, այդ հզորությունները հասել են 370 մեգավատի։ Խոսքը փոքր հզորության ինքնավար վահանակների մասին է, որոնք բնակչությունն ու գործարարները տեղադրում են սեփական կարիքների համար, այլ ոչ թե կոմերցիոն կայանների, գրում է Sputnik Արմենիան։ Մասնավոր հատվածի խոշոր ընկերությունների կողմից էներգետիկ ոլորտում ընդհանուր ներդրումները գնահատվում են 101 մլրդ դրամ (մոտ 260 մլն դոլար), ներառյալ «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Գազպրոմ Արմենիայի», Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի (որը պատկանում է «Տաշիր»-ին) և Որոտանի կասկադի (Contour Global ընկերություն) նախագծերը: Բացի այդ, էներգետիկ ենթակառուցվածքներում պետական ներդրումները կկազմեն 33 մլրդ դրամ (մոտ 85 մլն դոլար)՝ ընդգրկելով Հայկական ԱԷԿ-ի և «Հայաստանի բարձրավոլտ ցանցերի» նախագծերը: 2024 թվականի առաջին կիսամյակում արևային կայանների (ներառյալ ինքնավար) մասնաբաժինը Հայաստանի էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ կազմել է մոտ 470 մլն կՎտ / ժամ, ինչը մի փոքր ավելի է ընդհանուր արտադրվող ծավալի 10%-ից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |