Ամիրբեկովը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը չի հանգեցնի նոր պատերազմի![]() 20 նոյեմբերի 2024 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հունգարական Magyar Nemzet պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե չի կարծում, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է նոր պատերազմի հանգեցնել։ «Թուրքիան կոնկրետ սատարում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ՌԴ–ին իր շահագրգռվածությունն է հայտնել։ Ես վստահ եմ, որ միջանցքի բացումը բխում է նաև Իրանի շահերից, ուստի չեմ կարծում, որ միջանցքի բացումը կարող է նոր պատերազմի հանգեցնել։ Հակառակը, դա թույլ կտա ընդլայնել տնտեսական գործակցությունը ՀՀ և Ադրբեջանի միջև, ինչը վստահության ամրապնդման կարևոր գործոն կարող է դառնալ»,–ասել է նա, գրում է 1news.az–ը։ Ամիրբեկովը հավելել է, որ Բաքուն այդ նախագիծը շահավետ է համարում բոլոր կողմերի համար։ «Մեզ համար դա կարևոր է, քանի որ այն կապ կապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Իսկ Հայաստանին դա թույլ կտա դուրս գալ տարածաշրջանում մեկուսացումից։ Երևանը կկարողանա միանալ տնտեսական համագործակցությանն ավելի լայն տարածաշրջանում»,–ասել է նա։ Ամիրբեկովը հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքը» նաև այլընտրանքային երթուղի է Միջին միջանցքին, որը կապում է Ասիան Եվրոպայի հետ, ուստի այն կարևոր է նաև տարածաշրջանի այլ երկրների համար։ Նա նաև ասել է, որ խաղաղության գործընթացի հաջող ավարտի հիմնական խոչընդոտն Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք «ամրագրված են ՀՀ սահմանադրության մեջ»։ «Կայուն և անշրջելի խաղաղության համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր հիմնարար օրենքում, որպեսզի մեկընդմիշտ վերացնի իր պահանջներն Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ»,–ասել է նա հունգարական պարբերականին։ Թեհրանը հայտարարել է, որ կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |