Ֆիդան․ Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ

Ֆիդան․ Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Մեծ ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ և կոչ է արել ՀՀ–ին և Ադրբեջանին բաց չթողնել խաղաղության «պատմական հնարավորությունը»։

«Մենք ամենաբարձր մակարդակով պահպանում ենք երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ և համատեղ ջանքեր ենք գործադրում բազմաթիվ միջազգային հարցերի լուծման համար։ Մենք ողջունում ենք Հայաստանի ընտրությունը հօգուտ խաղաղության և կայունության և կոչ ենք անում երկու երկրներին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը», – ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Ֆիդանը հիշեցրել է, որ երկարատև դադարից հետո առաջին անգամ կողմերը հանդիպել en Ստամբուլում առանց միջնորդների և երրորդ կողմի:

«Հոկտեմբերին Ստամբուլում կայացած «3+3» հարթակի նիստում քննարկել ենք տարածաշրջանային բոլոր հարցերը։ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հետ մեկտեղ, կլուծվեն ոչ միայն հումանիտար հարցերը, այլև պայմաններ կստեղծվեն առևտրի, փոխգործակցության և զարգացման համար», - ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։Ադրբեջանի իշխանություններն հայտարարել են, որ Հայաստանի հետ բանակցությունները կվերսկսեն այս տարվա դեկտեմբերին կամ արդեն հաջորդ տարվա սկզբին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---