Վարչապետ․ Երևանի քաղաքապետարանը գործուն միջոցներ է ձեռնարկել տրանսպորտի ստվերը կրճատելու համար 4 դեկտեմբերի 2024 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպաստախանի ժամանակ, անդրադառնալով ավտոբուսների վարորդների գործադուլին, ասել է, որ մի բան ակնհայտ է՝ ուղեվարձի ոլորտում եղել է ստվեր։ Նա հավելել է, որ Երևանի քաղաքապետարանը գործուն միջոցներ է ձեռնարկել տրանսպորտի ստվերը կրճատելու համար։ «Չեմ համարձակվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդները այդ ստվերից օգտվող թիվ 1 շահառուն են եղել։ Աշխատավոր մարդկանց ձեռքով փորձ է արվում բաներ անել, բայց այդ պատմության թիվ 1 շահառուն աշխատավոր մարդիկ չեն։ Հավանաբար, դա եղել է համակարգված մեխանիզմ, բայց չգիտեմ ինչքան պաշտոնյա, ինչքան ոչ պաշտոնյա, ինչքան քրեածին միջավայրից...»,–ասել է վարչապետը։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ինչ-որ մարդկանց կերակրատաշտից զրկվել են։ «Ինչ վերաբերվում է աշխատանքային իրավունքներին, ապա միանշանակ և աներկբա է. մարդկանց աշխատանքային իրավունքները պետք է պաշտպանել և զարգացնել»,- եզրափակեց Փաշինյանը։ Դեկտեմբերի 3–ին վարորդները գործադուլ էին հայտարարել՝ ներկայացնելով իրենց պահանջները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու, իսկ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։ Մինչդեռ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները վստահեցնում են՝ իրենք որևէ մեկին շանտաժ չեն արել և չեն անում, ուղղակի ցանկանում են, որպեսզի իրենց տրված խոստումները կատարվեն: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին, որը վարույթ է ընդունվել։ Ավինյանը հայտարարել է, որ 32 վարորդ ազատվել է աշխատանքից։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |