ՀՀ պետպարտքը կավելանա ևս 50 մլն եվրոյով․ Բյուջետային աջակցության վարկ կներգրավվի![]() 5 դեկտեմբերի 2024 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Նախատեսվում է ներգրավել 50 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկ: Հաշվի առնելով վարկի բնույթը՝ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2024 թվականի բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, որը 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքով կազմում է 482․9 մլրդ դրամ: Այդ նպատակով բյուջեով նախատեսվել է մոտ 450 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 5-ին մեկնարկած արտահերթ նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում է 1lurer.am–ը։ Վարկի մարման ժամկետը 18 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի: «Վարկը ներգրավվելու է եվրոյով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է լողացող վեցամսյա եվրիբոր՝ պլյուս 1,56 տոկոս, և դեկտեմբերի 2-ի դրությամբ այս տոկոսադրույքը կազմում է 4․235 տոկոս»,–ասել է նախարարը: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով, իսկ մայր գումարի մարումը կատարվելու է կիսամյակային կտրվածքով՝ սկսած 2029 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2041 թվականի դեկտեմբերի 15-ը վարկի գումարի 3.84 տոկոսի չափով, իսկ 2042 թվականի հունիսի 15-ից՝ վարկի գումարի 4 տոկոսի չափով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |