ԵԱԶԲ. ՀՀ պետպարտքի ներկայիս ծավալը վտանգ չի ներկայացնում տնտեսության համար![]() 5 դեկտեմբերի 2024 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական պարտքի ընթացիկ ծավալը վտանգ չի ներկայացնում տնտեսության համար։ Այս հայտարարությունն արել է ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Մարինա Սոբոլևսկայան` ներկայացնելով բանկի` 2025-2027 թվականների մակրոտնտեսական կանխատեսումները։ Փորձագետի խոսքով` թեման զգայուն է, սակայն մտահոգության լուրջ նախադրյալներ չկան, գրում է Sputnik Արմենիան։ «Հայաստանի պետական պարտքի ծավալը զարգացող երկրների շրջանում միջինից ցածր մակարդակում է։ Կայուն տնտեսական աճը և ներքին պահանջարկի ավելացումը բյուջեի լրացուցիչ եկամուտներ են ձևավորում` թույլ տալով արդյունավետ կառավարել պարտքի բեռը»,- նշել է Սոբոլևսկայան։ Նա նաև ընդգծել է, որ բյուջետային ծախսերի ավելացումը, այդ թվում` փոխառվող միջոցների հաշվին, կփոխհատուցվի ներդրումային ներուժի աճով և տնտեսական բազայի ընդլայնմամբ: ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ և գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը հավելել է, որ պետական պարտքը վերլուծելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն դրա բացարձակ ծավալը, այլև սպասարկման արժեքը: «Հայաստանի համար պարտքի սպասարկման արժեքը շարունակում է ցածր մնալ։ Պարտքի մեծ մասը բաժին է ընկնում սուվերեն վարկերին, որոնք տրամադրվում են ցածր տոկոսադրույքներով: Բացի այդ, Հայաստանի կողմից առևտրային պայմաններով թողարկված եվրապարտատոմսերը խիստ շահավետ պայմաններով են ներգրավվել»,-ընդգծել է Վինոկուրովը։ ԵԱԶԲ-ի կանխատեսման համաձայն` Հայաստանի պետական պարտքի ծավալը 2024 թվականի վերջի 5,037 տրլն դրամից 2025 թվականի վերջին կհասնի 5,914 տրլն դրամի (մոտ 13,972 մլրդ դոլար՝ ֆինանսների նախարարության հաշվարկային փոխարժեքով)։ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը 49.8%-ից կաճի մինչև 53.5%: Պարտքի սպասարկման ծախսերը, ներառյալ վարկերի և պարտատոմսերի վճարումները, կկազմեն 394.1 մլրդ դրամ (մոտ 1,015 մլրդ դոլար): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |