2024-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6%-ով

2024-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6%-ով

PanARMENIAN.Net - 2024 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 6%-ով: Այդ մասին, ամփոփելով 2024 թվականը, հայտնել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

Հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել 1,926,405 զբոսաշրջիկ: Գրեթե կեսը ՀՀ են ժամանել Ռուսաստանից, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մեզ մոտ աննշան անկում է նկատվում, սակայն մինչև տարեվերջ ակնկալում ենք 2․1 մլն զբոսաշրջիկ», - ասել է Գևորգյանը:

Ավելի վաղ Գևորգյանն ասել էր, որ նվազումը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով` ներքաղաքական իրավիճակից մինչև զբոսաշրջիկների համար բնակարանների չարդարացված թանկ գներ։

Դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվում են Ռուսաստանից (43%), Վրաստանից (11%) և Իրանից (7%):

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---