Գրիգորյան․ Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության ռազմավարական գերակայությունն է![]() 9 դեկտեմբերի 2024 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության ռազմավարական գերակայությունն է, որի ամենակարևոր բաղադրիչներից է իրազեկվածության բարձրացումը: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» մեկամսյա համապետական արշավի և դրա շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» համաժողովում, որը կազմակերպվել է Կոռուպցիայի կանխարգելման միջազգային օրվա առթիվ: «Կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է:Մենք հավատարիմ ենք կառավարության ծրագրում սահմանված այն դրույթին, ըստ որի՝ կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է, որ 2018 թվականից ի վեր՝ ՀՀ կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման և դրա զարգացման ուղղությամբ: Գրիգորյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևոր բաղադրիչներից է իրազեկվածության բարձրացումը: Ըստ նրա՝ առանցքային է հակակոռուպցիոն կրթության և իրազեկման թիրախային քաղաքականության մշակումը և անհրաժեշտ գործողությունների իրականացումը, ինչը պետք է ապահովի հակակոռուպցիոն բարեփոխումներում հանրային ավելի մեծ ներգրավվածություն և աջակցություն: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, կարևորելով նման համաժողովների դերն, ընդգծել է, որ կոռուպցիան ժողովրդավարական զարգացման ֆունդամենտալ թուլությունն է: «Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող բարեվարքության ծրագիրը միտված է Հայաստանում կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության ձևավորմանը: Սա ընդգրկում է թիրախային աջակցություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Արդարադատության նախարարությանը՝ որպես հիմնական կառույցներ»,- ասել է Ալելոն: «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվի համաձայն՝ Հայաստանը 2023 թվականին ստացել է 47 միավոր։ Նախորդ տարվա համեմատ այն արձանագրել է մեկ միավորի բարելավում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |