Տավուշի սահմանամերձ 4 գյուղ բարերար Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ ֆինանսավորմամբ գազիֆիկացվել է, 3 գյուղում խմելու ջրագիծ է անցկացվել![]() 10 դեկտեմբերի 2024 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի 3 գյուղ՝ Կիրանցը, Աճարկուտն ու Բերքաբերն ամբողջությամբ գազիֆիկացվել են: Աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի արդյունքում: Համայնքի ներդրման մասնաբաժինը՝ ընդհանուր բյուջեի 35 տոկոսը, որը կազմում է մոտ 82 մլն դրամ տրամադրել է բարերար Միքայել Վարդանյանը: Իսկ Բարեկամավանում ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է Միքայել Վարդանյանի ֆինանսավորմամբ՝ հատկացվել է մոտ 18 մլն դրամ: Գազիֆիկացման արդյունքում մարզի նշված 4 բնակավայրում կլուծվի միանգամից մի քանի խնդիր: Բնակիչների սոցիալական և կենցաղային վիճակը կբարելավվի, անտառհատումների քանակը կնվազի: Բարերարը ևս 20 մլն դրամ տրամադրել է Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն բնակավայրերի խմելու ջրի արտաքին ցանցի կապիտալ նորոգմանն աջակցելու նպատակով: Երկու ծրագրի իրականացման համար Միքայել Վարդանյանը ընդհանուր տրամադրել է 120 մլն դրամ: Ի դեպ, բարերարի ֆինանսական աջակցության շնորհիվ 2006 թվականից մինչև օրս Տավուշի մարզում գազով ապահովվել է 28, իսկ խմելու ջրով 42 գյուղական համայնք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |