Evocabank-ը և Al Fardan Exchange-ը ստորագրել են գործակցության պայմանագիր![]() 13 դեկտեմբերի 2024 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Evocabank-ը հայտարարել է Al Fardan Exchange Company-ի հետ գործակցության մասին: Երկու ընկերությունը ստորագրել են նորարարական փոխանցումների համակարգի ներդրման մասին պայմանագիր, որն ուղղված է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ֆինանսական կապերի ամրապնդմանը: Այս գործակցությունը խոստանում է ավելի արագ, անվտանգ և արդյունավետ միջազգային ֆինանսական լուծումներ երկու երկրի միջև: Փոխանցումների նոր համակարգն ուղղված է՝ նպաստելու ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրային և ֆինանսական գործառությունների ծավալների աճին՝ հաճախորդներին առաջարկելով հուսալի, թափանցիկ և արդյունավետ վճարային տարբերակներ: Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է. «Evocabank-ում մեր նպատակն է հաճախորդներին առաջարկել նորարարական ֆինանսական լուծումներ: Al Fardan Exchange-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնելու բանկային ծառայությունները և ներդնելու այպիսի փոխանցման համակարգեր, որոնց միջոցով մեր հաճախորդները կկարողանան արագ և անվտանգ ուղարկել և ստանալ դրամական միջոցներ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև: Այս համագործակցությունը առանցքային քայլ է, որն ավելի կամրապնդի երկու երկրների միջև ֆինանսական և տնտեսական կապը»: Գործակցության մասին իր մեկնաբանությունում Al Fardan Exchange ընկերության գործադիր տնօրեն Հասան Ֆարդան Ալ Ֆարդանը նշել է. «Evocabank-ի հետ մեր համագործակցությունն արտացոլում է անվտանգ և սահուն ֆինանսական լուծումներ առաջարկելու մեր հանձնառությունը՝ ամրապնդելով երկրների միջև կապերը: ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև ավելի արագ, մատչելի և թափանցիկ ծառայությունների զարգացման միջոցով մենք նպաստում ենք ֆինանսների հասանելիությանը և երկու երկրների միջև առավել սերտ կապերի ամրապնդմանը: Արդյունավետորեն օգտագործելով ՀՀ-ում Evocabank-ի հաստատուն ներկայությունը և միջազգային գործառնություններում մեր փորձառությունը՝ այս նոր համագործակցությունը անհատներին և բիզնեսներին առաջարկում է փոխանցումների հուսալի, նորարարական և արդյունավետ լուծումներ: Միասին մենք ձգտում ենք պարզեցնելու և բարելավելու մեր հաճախորդների ֆինանսական գործարքները»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |